Էրդողան. «Թուրքիան մշտապես աջակցել և աջակցում է Իրանի միջուկային ծրագրին»
Թուրքական «TRT Haber» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանն անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի հարցում Թուրքիայի դիրքորոշմանը.
«Չնայած ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից Իրանի վրա գործադրվող բազմաթիվ ճնշումներին ու սահմանված պատժամիջոցներին՝ Թուրքիան միջուկային ծրագրի հարցում մշտապես աջակցել է Իրանին: Այլ երկրների հետ Թուրքիայի հարաբերությունները կախված չեն դավանանքային պատկանելությունից: Օրինակ՝ սուննի Թուրքիան աջակցում է շիա Իրանին: Չնայած մեր դիրքորոշումը փոխելու վերաբերյալ Արևմուտքի գործադրած ջանքերին՝ Անկարան շարունակում է աջակցել Իրանի միջուկային ծրագրին»: