Շիրակ Թորոսյան. «Իվանիվշիլիի քաղաքական դաշինքը խոստացել է ազատ արձակել Վահագն Չախալյանին»
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Վրացական երազանք» քաղաքական դաշինքի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին խոստացել է, որ ամենասեղմ ժամկետներում ազատ կարձակվի ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանը։ Այս մասին հայտնել է «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար, ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը։
Հրավիրված մամլո ասուլիսին Թորոսյանը լրագրողներին հայտնել է, որ Իվանիշվիլիի քաղաքական ուժը ջավախահայերին ոչ միայն խոստացել է լուծել մի շարք սոցիալ–տնտեսական հարցեր, այլ նաև հայ–վրացական կրթական համալիր հիմնել, ինչպես նաև ավելացնել հայալեզու դասաժամերի քանակը։
Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը 2008թ. ձերբակալվել էր՝ մեղադրվելով զանգվածային անկարգություններ հրահրելու և ապօրինի զենք կրելու համար։ Նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։