Լրահոս

09.10.2012 10:46


Լուկաշենկոն Չավեսի «խաթր» մի ամբողջ գիշեր չի քնել

Լուկաշենկոն Չավեսի «խաթր» մի ամբողջ գիշեր չի քնել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կիրակի անքուն գիշեր է անցկացրել՝ հետևելով Վենեսուելայում տեղի ունեցած նախագահական ընտրություններին: «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ Լուկաշենկոն նման հայտարարությամբ է հանդես եկել՝ մեկնաբանելով անցած կիրակի օրը Վենեսուելայում կայացած նախագահական ընտրությունները։

 –Չգիտեմ՝ ինչպես է եղել ձեզ մոտ, բայց ես անքուն գիշեր եմ անցկացրել Վենեսուելայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների հետ կապված: Շատ ուրախ եմ մեր ընկեր Ուգո Չավեսի հաղթանակի համար: Կեցցե նա,–ասել է Բելառուսի նախագահը։

Հիշեցնենք, որ Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած ընտրություններում Ուգո Չավեսը ստացել է 54,42 տոկոս ձայն, իսկ ընդդիմադիր թեկնածուն՝ 44,97 տոկոս։ 

Այս խորագրի վերջին նյութերը