Չեխիայում սկանդալային ալկոհոլային թունավորումների զոհերի թվիը շարունակում է աճել
Չեխիայում կեղծ ալկոհոլից մահացածների թիվը հասել է 28-ի: Մահվան վերջին դեպքը գրանցվել է հոկտեմբերի 8-ին: Անցորդները մահացած տղամարդուն գտել են փողոցում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Մահացածի տան հետախուզման ժամանակ հայտնաբերվել է ալկոհոլի մնացորդներով շիշ: Դիահերձումը ցույց է տվել, որ տղամարդը վախճանվել է թունավորումից։ Տեղական իշխանությունները բնակիչներին խնդրում են ստուգել ոգելից խմիչքի ծագումը և շշերի վրա ակցիզային պիտակների առկայությունը:
Նշենք, որ ալկոհոլի զանգվածային թունավորման հիշյալ դեպքը 30 տարվա ընթացքում ամենախոշորն էր Չեխիայի պատմության մեջ: Նշված զոհերից բացի, տասնյակ մարդիկ հիվանդանոցում են:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին չեխական իշխանությունները հանել էին ոգելից թունդ խմիչքների վաճառքի արգելքը, որը կիրառվել էր երկրում սկսված զանգվածային թունավորումների հետևանքով տասնյակ մարդկանց մահվան դեպքերից հետո: