Լրահոս

08.10.2012 10:16


Հրապարակվել է Իտալիայի ֆուտբոլի հավաքականի կազմը

Հրապարակվել է Իտալիայի ֆուտբոլի հավաքականի կազմը

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր կպատրաստվեն Հայաստանի հավաքականի հետ ընտրական փուլի հանդիպմանը։ Ըստ երևույթին, Իտալիան նույն կազմով հանդես կգա նաև Դանիայի հետ առաջիկա մրցավեճում։

«Սկուադրա Աձձուրայի» կազմ են վերադարձել Դոմենիկո Կրիշիտոն, ինչպես նաև հարձակվող Ալբերտո Ջիլարդինոն։

Կազմն ունի հետևյալ տեսքը.

Դարպասապահներ՝ Ջիանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»), Մորգան Դե Սանկտիս («Նապոլի»), Սալվատորե Սիրիգու («Պարի Սեն-Ժերմեն»), Էմիլիանո Վիվիանո («Ֆիորենտինա»)։

Պաշտպաններ՝ Ինյացիո Աբատե («Միլան»), Ֆեդերիկո Բալձարետտի («Ռոմա»), Անդրեա Բարցալյի («Յուվենտուս»), Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս»), Ջիորջիո Կյելինի («Յուվենտուս»), Դոմենիկո Կրիշիտո (Զենիթ Սանկտ-Պետերբուրգ), Կրիստիան Մաջիո («Նապոլի»), Անջելո Օգբոննա («Տորինո»), Անդրեա Ռանոկիա («Ինտեր»)։

Կիսապաշտպաններ՝ Անտոնիո Կանդրեվա («Լացիո»), Դանիելե Դե Ռոսսի («Ռոմա»), Ալեսանդրո Դիամանտի («Բոլոնիա»), Էմանուելե Ջիակերինի («Յուվենտուս»), Կլաուդիո Մարկիզիո («Յուվենտուս»), Ռիկարդո Մոնտոլիվո («Միլան»), Անդրեա Պիրլո («Յուվենտուս»), Մարկո Վերատտի («Պարի Սեն-Ժերմեն»)։

Հարձակվողներ՝ Մարիո Բալոտելի («Մանչեսթեր Սիթի»), Մատիա Դեստրո («Ռոմա)», Ստեֆան Էլ Շարավի («Միլան»), Ալբերտո Ջիլարդինո («Բոլոնիա»), Սեբաստիան Ջիովինկո («Յուվենտուս»), Պաբլո Օսվալդո («Ռոմա»)։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Երևանի «Հրազդան» մարզդաշտում տեղի կունենա ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպումը: Խաղը կմեկնարկի ժամը 21։00-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը