Սերժ Սարգսյան. «Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանին մեղադրել է զինված հակամարտություն՝ նոր պատերազմ հրահրելու համար։
Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանը վերջերս չափազանց մեծ քանակությամբ զինամթերք է գնում: Նա նաև Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է հատկապես հայերի դեմ ուղղված այլատյացությանը նպաստելու համար: Միաժամանակ Հայաստանի նախագահը հույս է հայտնել, որ ռազմական հակամարտությունից հնարավոր կլինի խուսափել.
– Երբ ես ասում եմ, որ ատելություն կա հայերի նկատմամբ Ադրբեջանում, երբ ես ասում եմ, որ Ադրբեջանում զենք–զինամթերքի վտանգավոր չափերի կուտակումներ կան, երբ ես ասում եմ, որ Ադրբեջանը պատրաստվում է վերսկսել պատերազմական գործողությունները և հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, դա բնավ չի նշանակում, որ բանակցությունները շարունակելու կարիք չկա։