Աշխարհ

06.10.2012 09:38


Թուրք–սիրիական սահմանին մի քանի պայթյուն է որոտացել

Թուրք–սիրիական սահմանին մի քանի պայթյուն է որոտացել

Անցյալ գիշեր Սիրիայի ու Թուրիքայի սահմանին կրկին խաղաղ չէր. հաղորդվում է մի քանի պայթյունների մասին։ Թուրքական կողմը պնդում է, որ առաջին հարվածը Սիրիայի կողմից էր, ուստի իրենք ինքնապաշտպանական հարվածներ են հասցրել հակառակորդին։ Ընդ որում, եթե սիրիական արկն այս անգամ ամայի վայրում էր պայթել, ապա թուրքական արկերի դեպքում իրավիճակը միանգամայն այլ է՝ հարվածները հասել են բնակելի վայրեր։ Զոհերի ու տուժածների մասին առայժմ տեղեկատվություն չի հաղորդվում։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ղեկավարությունն այս օրերին բազմիցս է նշել, որ պատերազմ չի ցանկանում, բայց ռազմական գործողություններ չի բացառում։ Մասնավորապես, նման կարծիք էր հայտնել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանը։ Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշն էլ երեկ հայտարարել է, թե Թուրքիան շատ կարճ ժամանակահատվածում կարող է «հողին հավասարացնել» Սիրիան։  

Այս խորագրի վերջին նյութերը