Թուրքիան լրացուցիչ ռազմական միավորներ է տեղափոխում Սիրիայի սահմանի մոտ
Թուրքիան Սիրիայի հետ սահմանին լրացուցիչ զորքեր և ռազմատեխնիկա է կուտակում՝ կապված երկու երկրների միջև վերջին օրերին առաջացած լարվածության հետ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը։
Ավտոշարասյուները, տանկերը, զենիթային սարքավորումները շարժվում են Սիրիայի սահմանի ուղղությամբ և տեղակայվում Շանլիուրֆա, Քիլիս և Հաթայ մարզերում:
Հիշեցնենք, որ օրերս Սիրիայի կողմից արձակված արկն ընկել էր թուրքական բնակավայրի բնակելի տան վրա, ինչի հետևանքով զոհվել էր 5, վիրավորվել՝ 13 մարդ: Դրանից հետո թուրքական հրետանին Սիրիայի տարածքին մի քանի հարված է հասցրել։