Լրահոս

05.10.2012 17:25


Թուրքիան լրացուցիչ ռազմական միավորներ է տեղափոխում Սիրիայի սահմանի մոտ

Թուրքիան լրացուցիչ ռազմական միավորներ է տեղափոխում Սիրիայի սահմանի մոտ

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին լրացուցիչ զորքեր և ռազմատեխնիկա է կուտակում՝ կապված երկու երկրների  միջև վերջին օրերին առաջացած լարվածության հետ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը։

Ավտոշարասյուները, տանկերը, զենիթային սարքավորումները շարժվում են Սիրիայի սահմանի ուղղությամբ և տեղակայվում Շանլիուրֆա, Քիլիս և Հաթայ մարզերում:

Հիշեցնենք, որ օրերս Սիրիայի կողմից արձակված արկն ընկել էր թուրքական բնակավայրի բնակելի տան վրա, ինչի հետևանքով զոհվել էր 5, վիրավորվել՝ 13 մարդ: Դրանից հետո թուրքական հրետանին Սիրիայի տարածքին մի քանի հարված է հասցրել։

Այս խորագրի վերջին նյութերը