Լրահոս

05.10.2012 15:45


Հենրիխ Մխիթարյանը՝ Ուկրաինայի ֆուտբոլի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյանը՝ Ուկրաինայի ֆուտբոլի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Ուկրաինական «Կոմանդա» թերթը հերթական անգամ որոշել է այդ երկրի ֆուտբոլի առաջնության ամսվա լավագույն խաղացողի անունը: Ըստ այդմ՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ստացել է 19 միավոր և առաջ անցել երկրորդ տեղը գրաված՝ «Դնեպր»-ի կիսապաշտպան Եվգենի Կոնոպլյանկայից:

Լավագույն եռյակը եզրափակել են Ալեքսանդր Կուչերը («Շախտյոր») և Ռուսլան Ռոտանը («Դնեպր»), որոնք ստացել են 6-ական միավոր:

Նշենք, որ Մխիթարյանը ճանաչվել էր նաև օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Այս խորագրի վերջին նյութերը