Լրահոս

05.10.2012 10:55


Սիրիայում երեկվա ընթացքում 123 մարդ է զոհվել

Սիրիայում երեկվա ընթացքում 123 մարդ է զոհվել

Հոկտեմբերի 4-ին Սիրիայում կառավարական ուժերի ու ապստամբների միջև բախումների հետևանքով զոհվել է 123 մարդ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Սպանվածների թվում են 56 խաղաղ բնակիչ, կառավարական ուժերի 46 զինծառայող ու 21 ապստամբ: Ակտիվիստների հաղորդմամբ՝ կառավարական ուժերը բուռն գնդակոծման են ենթարկել Հալեպը, Դեյր Զորը, Իդլիբը:

Բախումներ են տեղի ունեցել Զաբադան քաղաքի մերձայակքում՝ Դամասկոսից դեպի հյուսիս-արևմուտք:

Այս խորագրի վերջին նյութերը