Աշխարհ

05.10.2012 10:40


Հիլարի Քլինթոնը հեռախոսազրույց է ունեցել Իվանիշվիլիի ու Սահակաշվիլիի հետ

Հիլարի Քլինթոնը հեռախոսազրույց է ունեցել Իվանիշվիլիի ու Սահակաշվիլիի հետ

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ: Այս մասին, «Грузия Online»-ի փոխանցմամբ,  հայտարարել է Վրաստանի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը:

Հեռախոսազրույցի հիմնական քննարկման առարկան հանդիսացել է Վրաստանի հետընտրական իրավիճակը, ինչը մասնավորապես վերաբերում է մի շարք ընտրական հանձնաժողովների և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների վրա ճնշումներ գործադրելու փաստերին:

Նշենք, որ մինչ այդ էլ Քլինթոնը միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ հեռախոսազրույց էր ունեցել խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած «Վրացական երազանք» դաշինքի տարած հաղթանակի կապակցությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը