Թուրքական բանակը վերսկսել է Սիրիայի տարածքի հրետակոծումը
Թուրքիայի զինված ուժերն այսօր վերսկսել են Սիրիայի տարածքի հրետակոծումը: Գործողությունը մեկնարկել է տեղական ժամանակով ժամը 06։45-ին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Haberler.Com» կայքը։
Սա Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքի հրետակոծման արդեն երկրորդ դեպքն է այն բանից հետո, ինչ երեկ երեկոյան Սիրիայի տարածքից արձակված արկը պայթեց Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգի Աքչաքալեի շրջանում և 5 մարդու մահվան պատճառ դարձավ:
Նշենք, սակայն, որ թեև թուրքական կողմը պնդում է, թե թուրքերի վրա արձակված արկը Սիրիայի կառավարական բանակի «ձեռքի գործն» է, սակայն Թուրքիային սահմանակից Սիրիայի շրջաններում արդեն երկու շաբաթ է, ինչ կատաղի մարտեր են ընթանում կառավարական բանակի ու սիրիական ապստամբների միջև: Կա կարծիք, թե այս միջադեպը ապստամբներն իրենք են սադրել։