Տիգրան Խզմալյան. «Մենք, վերջիվերջո, տեսանք՝ ով է այն գլուխը, որից պետք է բռնել»
Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանին քրեական գործում որպես մեղադրյալ ընդգրկելու հարցում համաձայնություն տալու վերաբերյալ:
«7օր»–ի հետ զրույցում մեկնաբանելով այդ փաստը՝ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը նշել է.
«Ինչպես միշտ, հանցագործության դեմ պայքարը սկսվում է ամենածանր հանցագործներից։ Ըստ երևույթին, խոշոր ավազակների հետ կապված Աղվան Հովսեփյանը լուծել է բոլոր խնդիրները։ Դրանով վարկաբեկվում է և՛ արդարադատության գաղափարը, և՛ օրենքի արջև հավասարության սկզբունքը։ Հասարակությունը ահռելի ջանքեր է գործադրում հանցավոր, հանցատար օլիգարխներին մեղավոր ճանաչելու համար, իսկ Վարդան Օսկանյանը, իր բոլոր արած և չարած գործերով հանդերձ, օլիգարխ չէ։ Ուրիշ հարց է՝ եթե Վարդան Օսկանյանը մեղավոր է, նա պարտավոր է պատասխան տալ։ Բայց հասարակության համար ակնհայտ է, որ անգամ այստեղ կատարվում է ընտրություն և, ինչպես միշտ, Հայաստանում ընտրությունները ազնիվ թափանցիկ և արդար չեն»։
Իսկ հարցին, թե արդյոք այն, որ նման քայլը կատարվում է նախագահական ընտրութունների նախաշեմին, չի՞ վկայում հստակ քաղաքական պատվերի մասին, Խզմալյանը պատասխանել է.
«Դուք, փաստորեն, պատասխանում եք ձեր հարցին։ Հիմա գնում է համակարգի քաղաքական պատվերը, դա ակնհայտ է։ Իմ և հասարակության մոտ այդ խնդրի շուրջը հարցեր չեն ծագում, դա ակնհայտ է։ Իսկ Աղվան Հովսեփյանի կամ նրա տերերի միտումը պարզ է բոլորին։ Ըստ երևույթին, մենք վերջիվերջո տեսանք՝ ով է այն գլուխը, որից պետք է բռնել, ինչպես արտահայտվեց Սերժ Սարգսյանը»։