Տիգրան Խզմալյան. «Մենք, վերջիվերջո, տեսանք՝ ով է այն գլուխը, որից պետք է բռնել»
Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին քրեական գործում որպես մեղադրյալ ընդգրկելու հարցում համաձայնություն տալու վերաբերյալ:
«7օր»–ի հետ զրույցում մեկնաբանելով այդ փաստը՝ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը նշել է.
«Ըստ երևույթին, խոշոր ավազակների հետ կապված Աղվան Հովսեփյանը լուծել է բոլոր խնդիրները։ Դրանով վարկաբեկվում է և՛ արդարադատության գաղափարը, և՛ օրենքի արջև հավասարության սկզբունքը։ Հասարակությունը ահռելի ջանքեր է գործադրում հանցավոր, հանցատար օլիգարխներին մեղավոր ճանաչելու համար, իսկ Վարդան Օսկանյանը, իր բոլոր արած և չարած գործերով հանդերձ, օլիգարխ չէ։ Հասարակության համար ակնհայտ է, որ անգամ այստեղ կատարվում է ընտրություն և, ինչպես միշտ, Հայաստանում ընտրությունները ազնիվ թափանցիկ և արդար չեն»։
Հարցին, թե նման քալլը նախագահական ընտրութունների նախաշեմին, չի՞ վկայում ակնհայտ քաղաքական պատվերի մասին, Խզմալյանը պատասխանել է.
«Դուք, փաստորեն, պատասխանում եք ձեր հարցին։ Հիմա գնում է համակարգի քաղաքական պատվերը, դա ակնհայտ է։ Իմ և հասարակության մոտ այդ խնդրի շուրջը հարցեր չեն ծագում, դա ակնհայտ է։Իսկ Աղվան Հովսեփյանի կամ նրա տերերի միտումը պարզ է բոլորին։ Ըստ երևույթին, մենք վերջիվերջո տեսանք՝ ով է այն գլուխը, որից պետք է բռնել, ինչպես արտահայտվեց Սերժ Սարգսյանը»։
Տիգրան Խզմալյան. «Մենք, վերջիվերջո, տեսանք՝ ով է այն գլուխը, որից պետք է բռնել»
Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին քրեական գործում որպես մեղադրյալ ընդգրկելու հարցում համաձայնություն տալու վերաբերյալ:
«7օր»–ի հետ զրույցում մեկնաբանելով այդ փաստը՝ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը նշել է.
«Ըստ երևույթին, խոշոր ավազակների հետ կապված Աղվան Հովսեփյանը լուծել է բոլոր խնդիրները։ Դրանով վարկաբեկվում է և՛ արդարադատության գաղափարը, և՛ օրենքի արջև հավասարության սկզբունքը։ Հասարակությունը ահռելի ջանքեր է գործադրում հանցավոր, հանցատար օլիգարխներին մեղավոր ճանաչելու համար, իսկ Վարդան Օսկանյանը, իր բոլոր արած և չարած գործերով հանդերձ, օլիգարխ չէ։ Հասարակության համար ակնհայտ է, որ անգամ այստեղ կատարվում է ընտրություն և, ինչպես միշտ, Հայաստանում ընտրությունները ազնիվ թափանցիկ և արդար չեն»։
Հարցին, թե նման քալլը նախագահական ընտրութունների նախաշեմին, չի՞ վկայում ակնհայտ քաղաքական պատվերի մասին, Խզմալյանը պատասխանել է.
«Դուք, փաստորեն, պատասխանում եք ձեր հարցին։ Հիմա գնում է համակարգի քաղաքական պատվերը, դա ակնհայտ է։ Իմ և հասարակության մոտ այդ խնդրի շուրջը հարցեր չեն ծագում, դա ակնհայտ է։ Իսկ Աղվան Հովսեփյանի կամ նրա տերերի միտումը պարզ է բոլորին։ Ըստ երևույթին, մենք վերջիվերջո տեսանք՝ ով է այն գլուխը, որից պետք է բռնել, ինչպես արտահայտվեց Սերժ Սարգսյանը»։
7or.am