Էկվադորի արտգործնախարար. Ասանժը կարող է Էկվադորի դեսպանատանը մնալ 10 տարի
Էկվադորի արտգործնախարար Ռիկարդո Պատինյոն Մեծ Բրիտանայի կառավարությանը մեղադրել է «Վիկիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի իրավունքները ոտնահարելու համար և նախազգուշացրել, որ կայքի հիմնադիրը կարող է ևս 10 տարի մնալ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, եթե նրան չթույլատրվի տեղափոխվել Էկվադոր: Այս մասին գրում է «Թելեգրաֆ»-ը։
Այսօր Պատինյոն պետք է հանդիպի Միացյալ Թագավորության արտաքին գերատեսչության ղեկավար Ուիլյամ Հեյգի հետ, որտեղ էկվադորցի պաշտոնյան կպահանջի, որ Ասանժին հնարավորություն տրվի դուրս գալ Էկվադորի դեսպանատան շենքից:
Հիշեցնենք, որ Ասանժն Էկվադորի դեսպանատանն է գտնվում արդեն 3 ամիս։ Այդ կերպ նա փորձում է խուսափել Շվեդիային արտահանձնվելուց. նա մտավախություն ունի, որ Շվեդիայի իշխանություններն իրեն կհանձնեն ԱՄՆ-ին, որտեղ նրան կարող է սպառնալ ցմահ ազատազրկում ԱՄՆ-ի վերաբերյալ աղմկահարույց տեղեկություններ հրապարակելու պատճառով: