Չինաստանը Ճապոնիային մեղադրում է միջազգային իրավունքը չհարգելու համար
Ճապոնիայի դիրքորոշումը Սենկակու (չինարեն՝ Դյաոյույդաո) վիճելի կղզիների հարցում չի հիմնվում միջզգային իրավունքի չափորոշիչների վրա ու անտեսում է պատմական փաստերը։ «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել ՉԺՀ-ի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ցին Գանը։
– Պեկինը հետաքրքրված կողմերին կոչ է անում ընդունել պատմական փաստերը, հարգել միջազգային իրավունքը և դադարել խախտել այլ երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը,–ասել է չինացի դիվանագետը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդան հայտարարել էր, թե վիճելի Սենկակու կղզիների հարցում իր երկիրը ոչ մի զիջման չի գնա։
Վերջին երկու շաբաթներին ճապոնա-չինական հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Ճապոնիայի կառավարությունն անհատ սեփականատիրոջից գնեց վիճելի 5 կղզիներից երեքը: