Լրահոս

27.09.2012 09:36


Չինաստանը Ճապոնիային մեղադրում է միջազգային իրավունքը չհարգելու համար

Չինաստանը Ճապոնիային մեղադրում է միջազգային իրավունքը չհարգելու համար

Ճապոնիայի դիրքորոշումը Սենկակու (չինարեն՝ Դյաոյույդաո) վիճելի կղզիների հարցում չի հիմնվում միջզգային իրավունքի չափորոշիչների վրա ու անտեսում է պատմական փաստերը։ «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել ՉԺՀ-ի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ցին Գանը։

– Պեկինը հետաքրքրված կողմերին կոչ է անում ընդունել պատմական փաստերը, հարգել միջազգային իրավունքը և դադարել խախտել այլ երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը,–ասել է չինացի դիվանագետը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդան հայտարարել էր, թե  վիճելի Սենկակու կղզիների հարցում իր երկիրը ոչ մի զիջման չի գնա։

Վերջին երկու շաբաթներին ճապոնա-չինական հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Ճապոնիայի կառավարությունն անհատ սեփականատիրոջից գնեց վիճելի 5 կղզիներից երեքը:

Այս խորագրի վերջին նյութերը