Լրահոս

25.09.2012 17:28


Ռոնալդուն պահանջում է, իսկ Պերեսը՝ մերժում

Ռոնալդուն պահանջում է, իսկ Պերեսը՝ մերժում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր պահանջ է ներկայացրել ակումբի ղեկավարությանը: Նա դիմել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին՝ պահանջելով վերասահմանել իր պատկերով արտադրանքի վաճառքից ստացվող եկամուտները: Այս մասին տեղեկացնում է «sport.es» կայքը։

 Նշենք, որ այս պահի դրությամբ պորտուգալացին ընդհանուր եկամտից ստանում է 60, իսկ ակումբը՝ 40 տոկոս: Կրիշտիանու Ռոնալդուն պնդում է, որ ինքը պետք է ստանա եկամտի 100 տոկոսը, սակայն Պերեսը  նրան մերժել է: «Արքայական» ակումբի նախագահը նշել է, որ «Ռեալի» բոլոր ֆուտբոլիստները հավասար պայմաններում են, և ոչ մեկի համար բացառություն չկա:

Այս խորագրի վերջին նյութերը