Լրահոս

25.09.2012 15:11


Ճապոնիայի ու Չինաստանի փոխարտգործնախարարների՝ վիճելի կղզիների թեմայով հանդիպումն անարդյունք է ավարտվել

Ճապոնիայի ու Չինաստանի փոխարտգործնախարարների՝ վիճելի կղզիների թեմայով հանդիպումն անարդյունք է  ավարտվել

Այսօր  Պեկինում հանդիպել են Ճապոնիայի և Չինաստանի փոխարտգործնախարարները (Տիկաո Կավային և Չժան Չժիցյունը ), ովքեր քննարկել են վիճելի Սենկակու (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) կղզիների հարցը։ Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը՝ հանդիպումն ավարտվել է անարդյունք։

Երկու դիվանագետներն էլ շատ կոշտ դիրքորոշմամբ են հանդես եկել վիճելի կղզիների վերաբերյալ և պնդել են, որ չեն պատրաստվում զիջումների գնալ։ Փոխարտգործնախարարներին նույնիսկ չի հաջողվել համաձայնության գալ Նյու Յորքում երկու երկրների ԱԳ ղեկավարների հանդիպումը կազմակերպելու հարցի շուրջը։  

Այս խորագրի վերջին նյութերը