Վիճելի կղզիների տարածք ներխուժած թայվանական նավերը ճապոնական նավատորմի ճնշման տակ նահանջել են
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սենկակու (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) վիճելի կղզիների մոտակայքում ջրային թնդանոթների օգտագործումով ծովային պայքար է սկսվել կղզիների տարածք ներխուժած թայվանական նավերի ու ճապոնական նավատորմի միջև։ «NHK» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Ճապոնական նավերին հաջողվել է հաղթանակ տանել Թայվանի հետ ծովային մարտում (տեսանյութը տես այստեղ)։
Սենկակու կղզիների մոտակայքում թայվանական շուրջ 58 նավերը երևացել էին այսօր առավոտյան: Չնայած Ճապոնիայի առափնյա պաշտպանության նախազգուշացմանը՝ դրանք փորձել էին մտնել այդ շրջանի ամենամեծ կղզին։ Ի պատասխան՝ ճապոնական պարեկային նավերը կիրառել են հզոր ջրային թնդանոթներ, որին թայվանական կողմը նույն կերպ է պատասխանել: Մի քանի ժամ անց ճապոնացիներին այնուամենայնիվ հաջողվել է հաղթանակ տանել ծովային մարտում: Այսպիսով, Ճապոնիայի տարածքայն ջրեր մտած նավերը ստիպված են եղել լքել Սենկակուին հարակից տարածքները:
Նշվում է, որ մարտի ողջ ընթացքում կղզու բաց ջրերում եղել է չինական պարեկային 5 նավ, որոնք հետևել են իրավիճակին, բայց չեն միջամտել: