Սենկակու (Դյաոյույդաո) վիճելի կղզիների մոտակայքում սկսվել են առաջին բախումները
Այսօր ջրային թնդանոթների օգտագործումով ծովային պայքար է սկսվելի Սենկակու (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) վիճել կղզիների մոտակայքում, որտեղ ճապոնացի պահականավերը փորձում են հեռացնել այդ կղզիների տարածք մուտք գործած թայվանական նավերը։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։
Խոսքը մոտ 40 թայվանական ձկնորսական նավերի և 8 պահականավերի մասին է։ Ճապոնական նավատորմը կտրել է թայվանցիների ճանապարհը՝ օգտագործելով հզոր ջրացայտեր և ջրային թնդանոթներ:
Նշենք, որ Սենկակուի (Դյաոյույդաո) մոտակայքում նաև չինական 5 պահականավ կա, որոնք հետևում են իրավիճակին: Թայվանական մի քանի նավեր արդեն իսկ շրջվել են և վերադառնում են դեպի միջազգային ջրեր։
Հիշեցնենք, որ Սենկակուի (Դյաոյույդաո) հարցում հակամարտությունը սրվեց, երբ սեպտեմբերի 11-ին Ճապոնիայի կառավարությունը 5 կղզիներից 3-ը գնեց դրանց մասնավոր սեփականատերերից: Կղզիների համար վիճում են թե՛ Ճապոնիան, թե՛ Չինաստանը, թե՛ Թայվանը։