Լրահոս

25.09.2012 13:22


Ահմադինեժադ. «Հարձակվելու Իսրայելի սպառնալիքները բլեֆ են»

Ահմադինեժադ. «Հարձակվելու Իսրայելի սպառնալիքները բլեֆ են»

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում  ելույթ ունենալուց առաջ հարցազրույց է տվել մի շարք հեղինակավոր ամերիկյան լրատվամիջոցների, որտեղ հայտարարել է, թե Իրանի վրա Իսրայելի հարձակման սպառնալիքը իրականում բլեֆ է։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական «Թելեգրաֆ»–ը։

–Իրականում  մենք սիոնիստների սպառնալիքներին լուրջ չենք վերաբերվում,–ասել է Իրանի նախագահը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, իր հերթին, Ահմադինեժադին կոչ է արել զերծ մնալ ռազմատենչ հայտարարություններից և միջազգային հանրությանն ապացուցել, որ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում:

Այս խորագրի վերջին նյութերը