Լրահոս

24.09.2012 13:47


ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօր կքննարկի Սամվել Ալեքսանյանի վարքագիծը

ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօր կքննարկի Սամվել Ալեքսանյանի վարքագիծը

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կկայանա ԱԺ էթիկայի հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգում քաղաքացի Վարդգես Գասպարիի դիմումն է։ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին ԶԼՄ-ներին օրեր առաջ հայտնել էր, որ դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողովին` խնդրելով քննել ՀՀԿ խմբակցության անդամ, անկուսակցական Սամվել Ալեքսանյանի վարքագիծը «և կայացնել համապատասխան որոշում»:

Դիմումում նա ներկայացրել էր հունիսի 21-ին ԱԺ մուտքի մոտ իր և պատգամավորի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները: Քաղաքացին նշել էր նաև, թե կատարվածը «ֆիքսել են որոշ լրատվամիջոցներ, մասնավորապես` «Ա1+»-ը»:

Նշենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` էթիկայի հանձնաժողովի նիստերը դռնփակ են, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումում նշված պատգամավորն առաջարկում է հանձնաժողովի նիստերն անցկացնել դռնբաց: Այդ իսկ պատճառով դիմումները նախօրոք հրապարակման ենթակա չեն, սակայն դրանց վերաբերյալ հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները հրապարակվում են և տեղադրվում ԱԺ-ի պաշտոնական կայքէջում:

Այս խորագրի վերջին նյութերը