Լրահոս

24.09.2012 12:54


Մուհամեդ Մուրսին ԱՄՆ–ին հասկացնել է տվել. Եգիպտոսն անկախ է ու ամերիկյան կանոնների կարիքը չունի

Մուհամեդ Մուրսին ԱՄՆ–ին հասկացնել է տվել.  Եգիպտոսն անկախ է ու ամերիկյան կանոնների կարիքը չունի

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին ԱՄՆ կատարելիք այցի նախաշեմին Վաշինգտոնին հասկացնել է տվել, որ ի տարբերություն իր նախորդի` Հոսնի Մուբարաքի, երկրի կառավարման և որոշումների ընդունման հարցում ինքն ավելի շատ անկախություն կունենա Միացյալ Նահանգներից և կառաջնորդվի եգիպտոսցիների կամքով:

Ամերիկյան հեղինակավոր «Նյու Յորք թայմս» պարբերականի հետ զրույցում  նախագահը նշել է, որ Կահիրեն Վաշինգտոնի օրենքներով այլևս չի շարժվի:

Իր խոսքում Մուրսին նաև անդրադարձել է իսլամական աշխարհի բուռն ցասումն առաջացրած ամերիկյան արտադրության հակաիսլամական ֆիլմի թեմային: Մուրսին, մասնավորապես, քննադատել է արաբական աշխարհի հանդեպ տարվող ԱՄՆ-ի քաղաքականությունը` նշելով, որ ուղղակի անհնար է դատել արաբական երկրների պահվածքն ու դրանցում տեղի ունեցող զարգացումները՝ ամերիկյան չափանիշերից ելնելով:

 Մուրսին նաև ասել է, որ իր վարած քաղաքականության պատճառով ԱՄՆ-ը վաստակել է տարածաշրջանի բնակիչների ատելությունը:

Այս խորագրի վերջին նյութերը