Քաղաքական

24.09.2012 10:00


Սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 53 տոկոսը

Սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 53 տոկոսը

Սեպտեմբերի 23-ին ՀՀ–ի մի քանի մարզերում (Արագածոտն, Գեղարքունիք, Կոտայք, Վայոց ձոր և Տավուշ) կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Ինչպես տեղեկացնում է ԿԸՀ–ի կայքը, ընտրություններին մասնկցողների թիվը կազմել է 342 հազ. 138 մարդ  (641 740 ընտրելու իրավունք ունեցողներից), ինչը կազմում է 53,31%:

Ակտիվության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Զառ գյուղում, որտեղ 1139 ընտրողից քվեարկել է ընդամենը 152-ը (13,35%): Իսկ ամենաակտիվը Վերին Շորժա գյուղն է եղել (90,63%)։ Հարկ է նշել, սակայն, որ այս գյուղում ընդամենը 32 հոգի ընտրելու իրավունք ունի, և քվեարկությանը մասնակցել է 29 հոգի։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը