Լրահոս

21.09.2012 16:34


Էրդողանի այցը ԱՄՆ չեղյալ է հայտարարվել

Էրդողանի այցը ԱՄՆ չեղյալ է հայտարարվել

Չեղյալ է հայտարարվել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ  Էրդողանի ամերիկյան այցը: Էրդողանը պետք է Նյու Յորքում  մասնակցեր ՄԱԿ ԳԱ-ի 67-րդ նստաշրջանին: Այս մասին տեղեկացնում է թուրքական  «Անադոլու»  գործակալությունը:  

Նշվում է, որ այցը չեղյալ հայտարարելու պատճառը Էրդողանի աշխատանքային խիտ գրաֆիկն է: Ավելի վաղ նշվում էր, թե այդ այցը տևելու է 5 օր, սակայն հետագայում այն կրճատվեց  մինչև  3 օր, քանի որ Էրդողանը սեպտեմբերի 30-ին մասնակցելու է իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նիստին:

Իսկ ահա այսօր վարչապետական ապարատը հայտնել է, որ այդ այցն ամբողջովին չեղյալ է հայտարարվել: Այդ  պայմաններում  ՄԱԿ  ԳԱ  նիստում Թուրքիան ներկայացնելու է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Այս խորագրի վերջին նյութերը