Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին չի հանդիպի ԱՄՆ-ի իր գործընկեր Բարաք Օբամայի հետ Նյու Յորքում, որտեղ հաջորդ շաբաթ տեղի կունենա ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողովի նստաշրջանը: Այս մասին հաղորդում է «Zman» գործակալությունը՝ վկայակոչելով Եգիպտոսի ԱԳՆ-ին:
Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ հաղորդվում էր, որ Օբաման և Մուրսին կհանդիպեն ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողովի նիստի շրջանակներում: Եգիպտոսի ԱԳՆ-ից այժմ հայտնել են, որ հանդիպումը չի կայանա, քանի որ ԱՄՆ նախագահը ՄԱԿ-ի ԳԱ-ում իր ելույթից անմիջապես հետո կվերադառնա Սպիտակ տուն:
Հիշեցնենք, որ Կահիրեում ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակումից հետո Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները չեն կարող Եգիպտոսը համարել իրենց դաշնակիցը:
Օբաման չի ուզում հանդիպել Մուրսիի հետ