Ահմեդ Դավութօղլու. «Իմ երազանքն է, որ մի օր հայերն ու թուրքերը կրկին բարեկամներ լինեն»
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Կանադայում «Փոխվող աշխարհում փոխվող Թուրքիա» անունը կրող կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, թե իր երազանքն է, որ աշխարհի ցանկացած վայրում հայերը և թուրքերը կրկին բարեկամներ լինեն: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և Հայոց ցեղասպանության խնդրին, Դավութօլղուն ասել է.
-Ես պատմությունը չեմ դատում, բայց ասում եմ, որ պատրաստ ենք ամեն ինչի մասին խոսել: Սակայն դա չի կարող նշանակել, որ 3-րդ երկրների խորհրդարանականը կարող է հարցնել, թե ինչեր է եղել քո երկրում 100 տարի առաջ: Հուսով եմ, որ մի օր հայ-թուրքական հարաբերությունները մի հրաշալի կետի կհասնեն: Դա իմ երազանքն է: Աշխարհի ցանկացած վայրում հայերը և թուրքերը կրկին բարեկամներ են լինելու: