Լրահոս

21.09.2012 12:07


Բաքուն ու Բուդապեշտը չեն կարողանում բավարար հիմնավորումներ տալ ԱՄՆ-ին

Բաքուն ու Բուդապեշտը չեն կարողանում բավարար հիմնավորումներ տալ ԱՄՆ-ին

ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ պաշտոնական Վաշինգթոնը շարունակում է հայտնել իր անհանգստությունը և հիասթափությունը Բուդապեշտին` Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշման կապակցությամբ:

Գորդոնը հավելել է, որ Վաշինգթոնը անհանգստացած է նաև Սաֆարովին ներում շնորհելու և կոչումը բարձրացնելու` Ադրբեջանի կառավարության գործողություններից:

Դատապարտված մարդասպանին հերոսացնելու փաստը Գորդոնը որակել է որպես «իրական սադրանք տարածաշրջանի համար»:

Այս խորագրի վերջին նյութերը