Ռուսաստանը ներել է Ղրղզստանի 500 մլն դոլարանոց պարտքը
ՌԴ և Ղրղզստանի նախագահների բանակցությունների ժամանակ ստորագրվել են միացյալ ռուսական ռազմաբազայի մնալու վերաբերյալ փաստաթղթեր։ Այդ պայամանագիրը ապահովելու է Կենտրոնական Ասիայում ՌԴ–ի երկարաժամկետ ռազմական ներկայությունը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ին:
Այնուամենայնիվ, համաձայանգիրը ուժի մեջ կմտնի 2017թ.: Այն ստորագրվել է 15 տարի ժամկետով՝ 5 տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Նշենք, որ Բիշքեկում հինգշաբթի ստորագրված միջկառավարական համաձայնագիրը նաև կկարգավորի Ղրղըզստանի վարկային պարտքերը Ռուսաստանին: Մասնավորապես, 189 մլն և 300 մլն դոլարի չափով պարտքերի մասին է խոսքը: Համաձայնագրով նախատեսվում է, որ Ղրղզստանի 2005թ. սեպտեմբերի 5-ից կուտակված 189 մլն դոլարի պարտքն ամբողջ ծավալով կներվի համաձայնագրի ուժի մեջ մտնելուն պես: Մնացած պարտք (սկսած 2009թ. փետրվարի 3-ից, կազմում է 300 մլն դոլար) աստիճանաբար կներվի 2016-ից սկսած՝ 10 տարվա ընթացքում՝ հավասար բաժնեմասերով: