Լրահոս

18.09.2012 12:35


Թայվանում այրել են Ճապոնիայի դրոշը

Թայվանում այրել են Ճապոնիայի դրոշը

Թայվանի մայրաքաղաք Թայբեյում այսօր ավելի քան 100 ակտիվիստներ խորհրդարանի շենքի դիմաց բողոքի գործողություն են անցկացրել Ճապոնիայի կողմից վերահսկվող Սենկակու կղզիների շուրջ առաջացած վեճի առնչությամբ: Այս մասին հաղորդում է «Ազատութուն» ռադրիոկայանի ռուսական ծառայությունը։

Ցուցարարները այրել են Ճապոնիայի դրոշը և կոչ արել համագործակցել Չինաստանի հետ վիճելի տարածքները վերադարձնելու համար պայքարում: Նրանք նաև ԱՄՆ-ին մեղադրել են Տոկիոյին աջակցելու համար:

Միաժամանակ, Թայվանի նախագահ Մա Ինցզյուն հայտարարել է, որ Թայբեյը չի պատրաստվում համագործակցել Պեկինի հետ՝ նշելով, որ դա կարող է վնասել Թայվանի և Ճապոնիայի հարաբերություններին:

Հիշեցնենք, որ Թայվանը, Չինաստանը և Ճապոնիան հավակնում են Արևելաչինական ծովի 5 անմարդաբնակ կղզիներին, որոնք գտնվում են Թայվանից 200 կմ և ճապոնական Նահա քաղաքից 400 կմ հեռավորության վրա:

Անցյալ շաբաթ Ճապոնիան հայտարարեց, որ այդ կղզիները գնել է մասնավոր սեփականատիրոջից: Դրանից հետո Թայվանը հետ կանչեց իր դեսպանին Տոկիոյից, իսկ Չինաստանում սկսվեցին զանգվածային բողոքի ցույցեր, որոնք շարունակվում են ցայսօր:

Այս խորագրի վերջին նյութերը