Ռուսաստանը և ԿԺԴՀ-ն (Հյուսիսային Կորեա) ստորագրել են մի համաձայնագիր, որով Ռուսաստանը փաստացի Հյուսիսային Կորեային ներում է 11 մլրդ դոլար կազմող պարտքը: Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը։
Ռուսաստանը ԽՍՀՄ-ին ԿԺԴՀ-ի ունեցած պարտքերի իրավահաջորդն է: Հյուսիսային Կորեային տրամադրվող վարկային գիծը խորհրդային ղեկավարությունը բացել է 20-րդ դարի կեսին:
Նշենք, որ բացի պետական վարկերից՝ Խորհրդային Միությունը ԿԺԴՀ-ի մատակակարել էր էներգապաշարներ, ծանր արդյունաբերության արտադրանք և պարեն:
Ռուսաստանը ներել է ԿԺԴՀ–ի 11 մլրդ դոլար պարտքը