Եգիպտական իմամը կոչ է անում սպանել «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի հեղինակներին
Եգիպտոսում ծայրահեղական ուղղության իմամ Ահմադ Ֆուադ Աշուշը հրատարակել է աստվածաբանական եզրակացություն, որում կոչ է արել սպանել «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի ստեղծողներին։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։
Աշուշը նաև մուսուլմաններին կոչ է արել «Եվրոպայի և ամերիկայի «կապիկներին և խոզերին» հնրավորինս շուտ դաս տալ, որը նրանք կյուրացնեն»:
Հիշեցնենք, որ ամերիկյան «Մուսուլմանների անմեղությունը» աղմկահարույց ֆիլմը մեծ իրարանցում առաջացրեց ամբողջ իսլամական աշխարհում։ Ֆիլմի դեմ բողոքի գործողություններն առավել թեժ են Եգիպտոսում և Եմենում, ելույթներ են եղել նաև Սուդանում, Թունիսում, Պակիստանում և Բանգլադեշում:
Բենգազի քաղաքում ցույցերի մասնակիցները հարձակվել էին Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա, որի հետևանքով 4 մարդ էր մահացել, այդ թվում նաև՝ ԱՄՆ-դեսպանը: