Լրահոս

17.09.2012 11:38


Էրդողան. «Արևմուտքը դեռ մարդկության դեմ մեղք չի համարում իսլամատյացությունը»

Էրդողան. «Արևմուտքը դեռ մարդկության դեմ մեղք չի համարում իսլամատյացությունը»

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը քննադատական հայտարարությամբ է հանդես եկել Արևմուտքի հասցեին.

-Արևմուտքը դեռ մարդկության դեմ մեղք չի համարում իսլամատյացությունը, մինչդեռ Թուրքիան հանցագործություն է համարում հակասեմականությունը: Մարդկային սրբերի դեմ վիրավորանքի դադարեցման համար անհրաժեշտ է ազգային և միջազգային մակարդակներում համապատասխան միջոցառումներ անցկացնել:

Էրդողանը նշել է նաև, որ սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ում ելույթ է ունենալու, որտեղ անդրադառնալու է ամերիկյան «Մուսուլմանների անմեղությունը» աղմկահարույց ֆիլմին, որը զայրույթի ալիք է բարձրացրել ողջ իսլամական աշխարհում:

Այս խորագրի վերջին նյութերը