Իսրայելի վարչապետը Թուրքիային կոչ է անում նոր երկխոսություն սկսել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն իսրայելական «Jerusalem Post» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորմանը` ջերմ ուղերձներ հղելով Թուրքիային.
«Օգտակար երկխոսություն սկսելը համապատասխանում է երկու երկրների շահերին: Թե՛ Իսրայելը, թե՛ Թուրքիան սահման ունեն Սիրիայի հետ: Ես հավատում եմ, որ երկու երկրներն էլ խաղաղություն ու կայունություն են ցանկանում Սիրիայում:
Գոյություն ունեն նաև այլ ընդհանուր շահեր: Կարծում եմ, որ պետք է գտնել վատթարացած հարաբերությունների կարգավորման ուղին և սկսել նոր շահավետ երկխոսություն` մեր շահերին համապատասխան»: