Լրահոս

15.09.2012 09:52


2011թ. աշխարհում սպառազինության համար 1,7 տրլն դոլար է ծախսվել

2011թ. աշխարհում սպառազինության համար 1,7 տրլն դոլար է ծախսվել

Նախորդ տարի աշխարհում սպառազինության համար կատարված ծախսերը հասել են 1,7 տրլն ԱՄՆ դոլարի։ «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է հրապարակել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։

 –Աշխարհը մեկ օրում զենքի համար երկու անգամ ավելի շատ է ծախսում, քան ՄԱԿ-ը՝ ողջ տարվա ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության և զարգացման աշխարհի համընդհանուր առաքելությունների համար,–նշել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարն իր ելույթում։

Պան Գի Մունը նշել է նաև, որ այդ ծախսերը «անբարոյական» են.

–Աշխարհը ենթագիտակցորեն հասկանում է, որ ռազմական ճանապարհով  հակամարտությունների լուծում լինել չի կարող, որ սակավ ռեսուրսները պետք է ծախսվեն  մարդկանց բարգավաճման համար, ոչ թե զենքի համար, որը միայն տառապանքն է ավելացնում։

Այս խորագրի վերջին նյութերը