2011թ. աշխարհում սպառազինության համար 1,7 տրլն դոլար է ծախսվել
Նախորդ տարի աշխարհում սպառազինության համար կատարված ծախսերը հասել են 1,7 տրլն ԱՄՆ դոլարի։ «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է հրապարակել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։
–Աշխարհը մեկ օրում զենքի համար երկու անգամ ավելի շատ է ծախսում, քան ՄԱԿ-ը՝ ողջ տարվա ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության և զարգացման աշխարհի համընդհանուր առաքելությունների համար,–նշել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարն իր ելույթում։
Պան Գի Մունը նշել է նաև, որ այդ ծախսերը «անբարոյական» են.
–Աշխարհը ենթագիտակցորեն հասկանում է, որ ռազմական ճանապարհով հակամարտությունների լուծում լինել չի կարող, որ սակավ ռեսուրսները պետք է ծախսվեն մարդկանց բարգավաճման համար, ոչ թե զենքի համար, որը միայն տառապանքն է ավելացնում։