Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան կոչ են անում նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ
Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան ԵՄ-ի անդամ երկրներին կոչ են արել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել` պայմանավորված այդ երկրի միջուկային ծրագրով: Ինչպես հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն, այդ քայլը պետք է հնարավորինս շուտ ձեռնարկվի, քանի որ, ըստ պաշտոնյայի, Իրանը կառուցողական մոտեցում չի ցուցաբերել բանակցությունների ժամանակ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Կանադան որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ։ 5 օրվա ընթացքում Կանադայից կհեռանան նաև իրանցի դիվանագետները։ Ավելացնենք, որ Իրանի ԱԳՆ–ն, արձագանքելով Կանադայի այդ որոշմանը, հայտարարել է.
–Ռասիստական Կանադայի թշնամական վերաբերմունքը մեր նկատմամբ պայմանավորված է Իսրայելի ու Մեծ Բրիտանիայի սիոնիստական քաղաքականությամբ։
Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան կոչ են անում նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ
Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան ԵՄ-ի անդամ երկրներին կոչ են արել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել` պայմանավորված այդ երկրի միջուկային ծրագրով: Ինչպես հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն, այդ քայլը պետք է հնարավորինս շուտ ձեռնարկվի, քանի որ, ըստ պաշտոնյայի, Իրանը կառուցողական մոտեցում չի ցուցաբերել բանակցությունների ժամանակ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Կանադան որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ։ 5 օրվա ընթացքում Կանադայից կհեռանան նաև իրանցի դիվանագետները։
Ավելացնենք, որ Իրանի ԱԳՆ–ն, արձագանքելով Կանադայի այդ որոշմանը, հայտարարել է.