Լրահոս

07.09.2012 13:19


Դավիթ Ջամալյան. «Տեսանելի հեռանկարում չեմ կարծում, որ լայնածավալ պատերազմ կսկսվի»

Դավիթ Ջամալյան. «Տեսանելի հեռանկարում չեմ կարծում, որ լայնածավալ պատերազմ կսկսվի»

–Տրամաբանական չէ, որ Սաֆարովի վերադարձից հետո Ադրբեջանը կսկսի պատերազմ:  Պատերազմ սկսելու դեպքում զինված ուժերի հարաբերակցությունը պետք է փոխվի: Մեր բանակում հակահարձակողական բնույթի զորամիավորումներ են առաջացել: Անցկացվում են զորավարժություններ: Տեսանելի հեռանկարում չեմ կարծում, որ լայնածավալ պատերազմ կսկսվի,– այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

Ջամալյանը նշել է նաև, որ Արցախը պետք է ճանաչվի այսօրվա սահմաններով ու ևս մեկ անգամ շեշտել.

–«Հող խաղաղություն դիմաց» բանաձևից պետք է հրաժարվել:

Բանախոսի կարծիքով՝ նավթային շահերը եվրոպական արժեքներից այնքան ժամանակ վեր կդասվեն, քանի դեռ կա նավթ: Շարունակելով խոսել ադրբեջանական քաղաքականության «յուրահատկության» մասին՝ Ջամալյանն ավելացրել է.

–Չեմ բացառում, որ Ադրբեջանը կարող է ոչնչացնել Սաֆարովին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը