Լրահոս

07.09.2012 12:34


Թուրքիայում նավաբեկության զոհերի թիվը հասել է 61-ի

Թուրքիայում նավաբեկության զոհերի թիվը հասել է 61-ի

Թուրքիայի ափերի մոտ՝ Էգեյան ծովի Իզմիրի նավահանգստի մերձակայքում խորտակված նավի զոհերի թիվը հասել է 61-ի։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթը»։

Նավում հարյուրից ավելի մարդ է եղել՝ ապօրինի ներգաղթյալներ, որոնք Թուրքիայով փորձել են անցնել Եվրոպա: 46 հոգու հաջողվել է փրկել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ներգաղթյալների թվում հիմնականում Սիրիայի, Պաղեստինի և Իրաքի քաղաքացիներ էին: 15–մետրանոց ձկնորսական նավը խորտակվել էր ժայռերին բախվելուց հետո:

 Ապօրինի ուղևորափոխադրման կազմակերպիչները ձերբակալվել են:

Այս խորագրի վերջին նյութերը