Լրահոս

07.09.2012 10:37


Պան Գի Մունը ափսոսում է և հույս հայտնում, որ Սաֆարովի հետ կապված իրադարձությունները չեն վնասի ԼՂ բանակցային գործընթացին

Պան Գի Մունը ափսոսում է և հույս հայտնում, որ Սաֆարովի հետ կապված իրադարձությունները չեն վնասի ԼՂ բանակցային գործընթացին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ափսոսանք է հայտնել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ներման, ինչպես նաև դրա շուրջը տեղի ունեցած զարգացումների կապակցությամբ: Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:

Վերջինիս խոսքերով՝ Պան Գի Մունը նաև հույս է հայտնել, որ այդ ամենը չի վնասի ԼՂ բանակցային գործընթացին.

«Մենք հուսով ենք, որ այդ հարցը վնաս չի հասցնի Ղարաբաղյան խաղաղության գործընթացին և կողմերի միջև վստահությանը: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք: ՄԱԿ-ն ընդգծում է իր անդամ երկրների՝ քրեական գործերում միջազգային չափորոշիչներին ու սկզբունքներին հետևելու պատասխանատվությունը»:

Այս խորագրի վերջին նյութերը