Լրահոս

06.09.2012 13:18


ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար. «Սաֆարովի կատարած գործողությունը սարսափելի հանցագործություն էր և չպետք է մեծարվի»

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար. «Սաֆարովի կատարած գործողությունը սարսափելի հանցագործություն էր և չպետք է մեծարվի»

ՆԱՏՕ- ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, ով 2-օրյա այցով ժամանել է Հայաստան, «Թվիթերի» իր միկրոբլոգում մի քանի գրառում է թողել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ։

Ռասմուսենը մասնավորապես գրել է.

«Ադրբեջանի կողմից սպա Սաֆարովին ներում շնորհելը վնասում է վստահության մթնոլորտի ձևավորմանը և չի նպաստում խաղաղության գործընթացին»:

«Ես խորապես մտահոգված եմ սպա Սաֆարովին ներում շնորհելու Արդբեջանի որոշմամբ: Նրա կատարած գործողությունը սարսափելի հանցագործություն էր և չպետք է մեծարվի»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը