Լրահոս

05.09.2012 12:14


Հարցում. ամերիկացիների 54 տոկոսը Օբամային ԱՄՆ նախագահի պաշտոնում չի տեսնում

Հարցում. ամերիկացիների 54 տոկոսը Օբամային ԱՄՆ նախագահի պաշտոնում չի տեսնում

Վաշինգտոնյան «Հիլ» թերը սոցհարցում է անցկացրել ԱՄՆ–ում առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Ընտրողների մոտ 52 տոկոսը հայտարարել է՝ երկիրն ավելի վատ վիճակում է, քան 2008թ. սեպտեմբերին: Հարցվածների 54 տոկոսը հայտարարել է, որ Օբաման վերընտրվելու արժանի չէ, իսկ 40 տոկոսը գոհ է Օբամայի աշխատանքից և կարծում է, որ գործող նախագահն արժանի է վերընտրվելու:

Միայն ընտրողների 31 տոկոսն է կարծում, որ երկիրն ավելի լավ վիճակում է, քան 4 տարի առաջ, ևս 15 տոկոսը հայտարարել է, թե իրավիճակը նույնն է, ինչ որ առաջ էր:

Նշենք, որ սա Օբամայի նկատմամբ վստահության ամենացածր աստիճանն է այն բանից հետո, երբ նա հայտարարեց, թե պատրաստվում է առաջադրվել նախագահական ընտրություններին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012թ. նոյեմբերի 6-ին:

Այս խորագրի վերջին նյութերը