Լրահոս

05.09.2012 10:33


Դամասկոսում երեկ առնվազն 73 մարդ է զոհվել, իսկ Հալեպը, հնարավոր է, մոտակա 10 օրերի ընթացքում ապստամբներից «մաքրվի»

Դամասկոսում երեկ առնվազն 73 մարդ է զոհվել, իսկ Հալեպը, հնարավոր է, մոտակա 10 օրերի ընթացքում ապստամբներից «մաքրվի»

Սիրիայի բանակը երեկ Դամասկոսի մերձակա շրջանները գրոհայիններից մաքրելու հատուկ գործողություն է իրականացրել, որի հետևանքով առնվազն 73 զոհ կա։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը:

Մարտերը հիմնականում ընթացել են քաղաքի հարավային արվարձաններում՝ Թադամունում, Յարմուքում և Սիթ-Զեյնաբում, ինչպես նաև Լաջաթ և Նավի բնակավայրերում։

Միաժամանակ, «Ալ-Վաթան» գործակալության փոխանցմամբ, Արևելյան Գութա շրջանում իրադրութունը բարելավվել է, և այդ շրջաններ են վերադառնում խախաղ բնակիչները:

Մարտերը շարունակվում են նաև Հալեպ քաղաքում, Սիրիայի օդուժը հարվածներ է հասցրել Սեյֆ-էդ-Դավլյա, Բուստան-էլ-Բաշա և Իզա թաղամասերում ամրացած ապստամբների դիրքերին:

Սիրիայի կառավարական ուժերի շտաբի աղբյուրը «Ֆրանս Պրես» գործակալությանը հաղորդել է, որ Հալեպի «վարձկաններից և ահաբեկիչներից» ազատագրման գործողությունը կավարտվի մոտակա 10 օրերի ընթացքում:

Այս խորագրի վերջին նյութերը