Լրահոս

04.09.2012 17:20


ԿԽՄԿ–ի նախագահն անձամբ է ժամանել Սիրիա

ԿԽՄԿ–ի նախագահն անձամբ է ժամանել Սիրիա

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավար Փիթեր Մաուրերը 3-օրյա այցով ժամանել է Սիրիա։  Սա նրա առաջին աշխատանքային այցն է այդ երկիր: Մաուրերն այսօր հանդիպել է երկրի նախագահ Բաշար Ասադի հետ։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Սիրիայի նախագահը բարձր է գնահատել ԿԽՄԿ–ի աշխատանքը Սիրիայի ճգնաժամի հետևանքները կարգավորելու հարցում: Ասադը Մաուրերին հայտնել է, որ իր կարծիքով՝ կազմակերպության աշխատակիցներն իրենց գործը կատարում են անկախ և անաչառ՝ չպաշտպանելով կողմերից ոչ մեկին:

Նշենք, որ շվեյցարացի Փիթեր Մաուրերը ԿԽՄԿ նախագահի պաշտոնը ստանձնել է 2012թ. հուլիսի սկզբից:

Այս խորագրի վերջին նյութերը