Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավար Փիթեր Մաուրերը 3-օրյա այցով ժամանել է Սիրիա։ Սա նրա առաջին աշխատանքային այցն է այդ երկիր: Մաուրերն այսօր հանդիպել է երկրի նախագահ Բաշար Ասադի հետ։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։
Սիրիայի նախագահը բարձր է գնահատել ԿԽՄԿ–ի աշխատանքը Սիրիայի ճգնաժամի հետևանքները կարգավորելու հարցում: Ասադը Մաուրերին հայտնել է, որ իր կարծիքով՝ կազմակերպության աշխատակիցներն իրենց գործը կատարում են անկախ և անաչառ՝ չպաշտպանելով կողմերից ոչ մեկին:
Նշենք, որ շվեյցարացի Փիթեր Մաուրերը ԿԽՄԿ նախագահի պաշտոնը ստանձնել է 2012թ. հուլիսի սկզբից:
ԿԽՄԿ–ի նախագահն անձամբ է ժամանել Սիրիա