Հունգարիայի վարչապետ. Սաֆարովի արտահանձնման հարցում Հունգարիան գործել է միջազգային չափանիշներին համապատասխան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարությամբ է հանդես եկել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Հունգարիայի հանրային հեռուստաընկերությունը։
Օրբանի պնդմամբ՝ հիշյալ հարցում Հունգարիան գործել է միջազգային չափանիշներին համապատասխան։ Իսկ հարցին՝ արդյոք հունգարական կողմը գաղտնի համաձայնությա՞ն է եկել ադրբեջանական իշխանությունների հետ, Վիկտոր Օրբանը պատասխանել է.
– Հունգարիան ժողովրդավար պետություն է: Միջազգային չափանիշները և իրավունքները չեն հիմնվում գաղտնի համաձայնությունների վրա։
Հիշեցնենք, որ Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովը, ով 2004թ. դաժանորեն սպանել էր հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին, օրերս արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ երկրի նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում է շնորհել։ Տարածված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը խոստացել է Սաֆարովի դիմաց Հունգարիայի՝ մինչև 3 մլրդի հասնող պարտքեր մարել։ Միաժամանակ, ադրբեջանական «Socar» պետական նավթային ընկերության այսօր իսկ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, թե իրենք մտադիր չեն ներդրումներ անել Հունգարիայի պետական պարտատոմսերում։