Սիրիացի նախարար. «Մուրսիի և Մուբարաքի միջև միակ տարբերությունը մորուքն է»
Սիրիայի կառավարությունը խիստ քննադատել է Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիին` Սիրիայի ընդդիմությանը սատարող նրա ելույթից հետո: Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։
Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Զոաբին հայտարարել է, որ Մուրսին Սիրիայի արյունահեղություններին այնքանով է մասնակից, որքանով Քաթարը, Սաուդիան Արաբիան և Թուրքիան:
–Մուրսիի և Հոսնի Մուբարաքի միջև միակ տարբերությունը մորուքն է,–նշել է Զոաբին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Չմիավորման շարժման շրջանակներում ունեցած իր ելույթում Մուրսին քննադատել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգն ու հանդես էր եկել Սիրիայի ընդդիմությանն աջակցությամբ: Ելույթի ընթացքում Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի գլխավորած պատվիրակությունը լքել էր նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի: