Լրահոս

04.09.2012 10:54


Դավութօղլուն Իրաքի խորհրդարանի նախագահի հետ է հանդիպել դռնփակ պայմաններում

Դավութօղլուն Իրաքի խորհրդարանի նախագահի հետ է  հանդիպել դռնփակ պայմաններում

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ Անկարայում հանդիպել է Իրաքի խորհրդարանի խոսնակ Ուսամա Նուջեյֆիի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի ԱԳՆ-ում՝ դռնփակ պայմանններում։ Այս մասին գրում է թուրքական «Զաման»–ը։

Այնուամենայնիվ, թերթը գրում է, թե իր տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Իրաքում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Մերձավոր Արևելքին առնչվող այլ խնդիրներ, մասնավորապես՝ Սիրիայի խնդիրը:

Հիշեցնենք, որ Իրաքի իշխանությունները օգոստոսի սկզբին Դավութօղլուի Քիրքուկ կատարած այցը վիրավորական էին համարել, քանի որ թուրք պաշտոնյան պետք է դրա մասին նախորոք տեղյակ պահեր Իրաքի իշխանություններին՝ հաշվի առնելով Քիրքուկի ոչ սովորական կարգավիճակը։ Իրաքը նույնիսկ հայտարարել էր, որ նման անպատասխանատու քայլի համար կարող է Դավութօղլուին  ձերբակալել։

Այս խորագրի վերջին նյութերը